Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ռուբեն Մելիքյան. Նրանց ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար, որը 10 րոպե առաջ գրառում է կատարում

Ռուբեն Մելիքյան. Նրանց ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար, որը 10 րոպե առաջ գրառում է կատարում
20.02.2021 | 16:29

ԱԱԾ-ն «մասկի-շոույով» բերման է ենթարկում վեց անձի (այդ թվում՝ հանրությանը հայտնի չորս անձի), նրանցից ձերբակալում է երեքին՝ Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին և Մհեր Ավագյանին՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Նրանց ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար։ Ու մեկ էլ - հոպ! - 10 րոպե առաջ նշված ֆեյքը գրառում է կատարում։ Սալա՛մ, Աբազյան։ Ամո՛թ քեզ։ Դու էլ քեզ ՀՀ սպա ե՞ս համարում»,- գրել է նա՝ կից հրապարակելով նաև գրառման լուսապատճեն։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5198

Մեկնաբանություններ